Showbiz.am-ը գրում է․

Մարտի 27-ին Արմենիա հեռուստաընկերությունը կցուցադրի հունիսին Մարզահամերգային համալիրում կայացած Project LA նախագծի համերգը։ Երաժշտական յուրօրինակ ու աննախադեպ նախագիծ, որը վերածվեց իսկական տոնի: Հայ մեծ գրողների բանաստեղծությունների հիման վրա գրված ստեղծագործություններ, որտեղ միահյուսվում է կյանքն իր բոլոր իմաստներով ու էտապներով: Մեծ համերգ, որի ժամանակ հնչել են նախագծի հեղինակ Լևոն Արևշատյանի գրեթե բոլոր հեղինակային երգերը, եթերում կլինի 22։30-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել