վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն՝ արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: Ի պատասխան լրագրողների այն հարցերին՝  թե արդյոք արտակարգ դրությունը կվերաբերվի նաև ԶԼՄ-ներին, Գախարիան ասել է.

«Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- Գախարիայի խոսքերն է մեջբերում apsny.ge կայքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում արտակարգ դրություն է մտցվել, որը կտևի մեկ ամիս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել