Ոնց նայում եմ, ֆսյո ժե պտի գրվի սրա մասին, որովհետև շատերի համար իսկապես անհասկանալի ա, թե ինչու երկրում այս կամ այն ապրանքի պաշարի մասին թվերը չարժի հրապարակել։

Այո, այո, ինչպես և շատ այլ հարցերի դեպքում, ստեղ ևս մեզ սահմանափակող գործոնը պատերազմն է։

Խելացի թշնամին, քո դեմ պատերազմ նախապատրաստելիս հաշվի է առնում ոչ միայն զուտ զորքի քանակ, սպառազինություն ևն, այլև հարակից բազմաթիվ պարամետրեր, որոնք ապահովում և քո զորքի ու առհասարակ քո պետականության կայունությունը։ Զորքի դեպքում նույնիսկ հատուկ տերմին կա՝ «մարտական կայունություն»։

Այդ պարամետրերից են քո ճանապարհների վիճակը, եղանակը, քո հիվանդանոցների ու վիրահատարանների թողունակությունը, քո դաշտային հոսպիտալների քանակը, քո պարենի պաշարը ու դրա համալրման/սպառման արագությունը և, վերջապես, քո վառելիքի պաշարը։

Պատերազմը պլանավորողն էս ամենը դնում ա իրա կանխատեսման մեջ։ Իհարկե, էս ինֆորմացիայի մի մասը հնարավոր ա անուղղակի մեթոդներով գնահատել, այդ թվում՝ պաշտոնապես հրապարակվող տնտեսական, առևտրային ևն ցուցանիշներով, բայց երբ դու ուղիղ թիվ ես ասում, դու դրանով թշնամուդ հնարավորություն ես տալիս և՛ ճշգրտել իր հաշվարկները, և՛ ստուգել, թե գնահատման իր մեթոդները որքանով էին ճշգրիտ։

#գնասևան
#հեռախոսըխլեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել