Ինչո՞ւ են տղամարդիկ երբեմն իրենց հիմարի պես պահում: Քանի որ դա նրանց՝ իրենց զգացմունքները թաքցնելու պաշտպանական մեխանիզմն է: Կանայք խոսում են իրենց զգացմունքների մասին, իսկ տղամարդիկ թաքցնում են դրանք հնարավորինս խորը: Եվ երբ նրանց մոտ էմոցիոնալ սթրեսի փուլ է լինում, նրանք իրենց կարող են պահել հիմարի պես:

1. Նա անընդհատ խնջույքների ու ընկերուհիներին ձեռնոցների պես փոխելու գործընթացում է
Դասական իրավիճակ է: Այդպես իրենց պահում են տղամարդիկ բաժանվելուց հետո: Կողքից այնպես է թվում, թե նա թքած ունի, շատ ուրախ է, որ ազատվել է այդ կնոջից, ու սպասում է հաջորդ հարաբերություններին, բայց բացի դրանից, դա նշանակում է նաև, որ տղամարդն ահավոր կարոտում է այդ կնոջն ու չգիտի ինչ անել դրա հետ:

2. Նա կոպիտ ու չար է դառնում
Երբ տղամարդն իրեն անկյուն քշվածի պես է զգում, նա դառնում է ասես վանդակը նետված առյուծ: Ու նա իր բարկությունը թափում է բոլորի ու յուրաքանչյուրի վրա:

3. Նա ինչ-որ հիմար ու էքստրեմալ բան է անում
Նրան պետք են ինչ-որ վառ զգացմունքներ ու էմոցիաներ, որ թաքցնի այն, ինչ ինքն ապրում է իր ներսում:

4. Նա չափազանց ինքնավստահ է թվում
Նա սկսում է իրեն աքլորի պես պահել: Այդպես նա թաքցնում է իր ոչ ինքնավստահ լինելն ու թուլությունն ապրվող զգացմունքների տեսքով: Եթե դու սկսես կասկածել նրա առնականությանը, նա կարող է կոպիտ ու ագրեսիվ դառնալ:

5. Նա անտեղի կատակներ է անում
Հումորը շատ լավ օգնում է հանել սթրեսը, բայց պետք է իմանալ, թե ում հետ ինչպես կատակել: Երբ տղամարդը ներքին ցավ է ապրում, նա ֆիլտրեր չի ունենում: Եվ նրա կատակները կարող են կոպիտ ու ոչ տեղին լինել:

6. Նա իրեն սովորականի պես չի պահում
Եվ դա քեզ պետք է զգուշացնի: Դա ակնհայտ նշան է, որ նրա հետ ինչ-որ բան է տեղի ունենում:

7. Նա ամբողջովին փակվում է
Նա նույնիսկ ուշադրություն չի դարձնում քո վիճակի և այն բանի վրա, թե ինչպես է նրա վարքագիծը քեզ խոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել