Առյուծներ

Այս նշանի ներկայացուցիչները ուժեղ են և իշխանատենչ։ Հիմնականում նրանք բարձր դիրքեր են զբաղեցնում հասարակությունում։ Առյուծները հիմնականում երբեք գումարի կարիք չեն ունենում։ Նրանք պաշտում են հարստությունը և շքեղությունը։ Այս նշանի տակ մի շարք միլիոնատերեր են ծնվել, որոնք իրենց չարչարանքով  կարողացել են հասնել բարձր կարգավիճակի։ Այս պատճառով նրանց հաճախ անվանում են կյանքի տերեր։ Այս նշանի ներկայացուցիչները գրեթե միշտ հասնում են իրենց  մտածածին և չեն ենթարկվում ոչ մեկին։

Ջրհոսներ

Այս նշանի ներկայացուցիչների կյանքը որոշված է ի վերուստ, և այն ոչ մեկի ազդեցությանը չի տրվում։ Նրանք առեղծվածային բնավորութուն ունեն։ Ժամանակը ենթարկվում է Ջրհոսներին։ Նրանք երբեք չեն տրվում այլ մարդկանց մանիուլյացիաներին և նրանց խաբել նույնպես չի ստացվում։ Ջրհոսները միշտ հասնում են իրենց նպատակին։ Այս նշանի ներկայացուցիչները շատ աշխատասեր են և իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են զոհաբերել ամեն ինչ։

Կույսեր

Այս նշանի ներկայացուցիչները շատ պրակտիկ են և նպատակասլաց։ Նրանք իրենց բնատուր հոտառությամբ տարբերվում են մնացածից։ Կույսերն անգամ երիտասարդ տարիներին կարողանում են հասնել իրենց նպատակին։ Նրանք աչքի են ընկնում ինքնաբավությամբ և ունակ են կարճ ժամանակահատվածում նյութական մեծ ձեռքբերումներ ունենալու։ Նրանք իրենց բոլոր քայլերը նախօրոք հաշվարկում և ծանր ու թեթև են անում։ Սրա շնորհիվ նրանք միշտ բարձրունքի վրա են գտնվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել