Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է, հայտնել է The Art Newspaper-ը:

Կարանտինի սահմանումից հետո տեղի բնակիչներին արգելված է դուրս գալ տնից՝ բացի խիստ անհրաժեշտության դեպքերից: Հետիոտնի բացակայության, ջրանցքներում տեղաշարժի, զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման արդյունքում քաղաքում փողոցներն ու հրապարակներն ավելի մաքուր են դարձել:

Վենետիկի բնակիչները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերում, թե ինչպես է մաքրվել ջրանցքների ջուրը, հայտնվել են ձկներ և չվող թռչուններ: Այդ հրապարակումները սոցիալական ցանցերում մեծ արձագանք են գտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել