Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ ինքնաբուժման համար օգտագործվող դեղամիջոցի վտանգները: Նա այդ մասին  հայտարարել է երեքշաբթի՝ մարտի 17-ին, ճեպազրույցի ժամանակ՝ հայտնում է interfax-ը:

ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսով վարակված անհատներին իբուպրոֆեն և այն պարունակող դեղամիջոցների օգտագործման վտանգների մասին: Ըստ Լինդմայերի՝ ներկայում ուսումնասիրություններ են իրականացվում իբուպրոֆեն օգտագործելիս SARS CoV-2 վիրուսից առաջացած COVID-19 թոքաբորբից մահվան հավանական ռիսկերի վերաբերյալ: Անբավարար տվյալների պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պարացետամոլ ընդունել:

Միևնույն ժամանակ, եթե իբուպրոֆենը նախատեսված է բժշկական ցուցումներով, ապա չպետք է հրաժարվել այն օգտագործելուց՝ ասել է ԱՀԿ խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել