Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող Կուկի կղզիների մոտակայքում Քուլ Հարիսոն անունով ամերիկացին ստորջրյա ձկնորսության ժամանակ կարողացել է մեծ ձուկ որսալ, սակայն վայրկյաններ անց պարզվել է, որ մոտակայքում գտնվող շնաձկները ցանկանում են տիրանալ որսին: Տղամարդը, պայքարի մեջ մտնելով երեք շնաձկան հետ, կարողացել է պահպանել իր որսը: Կատարվածի տեսանյութը հրապարակել է The Mirror հրատարակությունը։
«Ես կարողացա հանգստություն պահպանել և այդ ամենը միայն փորձի շնորհիվ։ Ամբողջ կյանքում սուզվել եմ շնաձկների մոտ և 10 տարեկանից որս եմ արել։ Բախտս բերեց, որ ամեն բան ստացվեց»,-  մեկնաբանել է կատարվածը Հարիսոնը։
Նշվում է, որ 29-ամյա ձկնորսը չի դադարել պարանը ձգել և միաժամանակ մի քանի անգամ ջրից դուրս է հանել գլուխը՝ ընկերոջը օգնության կանչելու և օդ հավաքելու համար։ Ձկնորսի՝  նավակի մեջ գտնվող ընկերը նրան օգնել է դուրս գալ ջրից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել