Hetq.am-ը գրում է․

Քիչ առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է:

«Հետքը» տեղեկացավ, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է:

Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին. «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:

-Կան մարդիկ, ովքեր հրաժարվո՞ւմ են

-Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել»,- ասաց Արուսյակ Մուրադյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել