Որոշ մերձիշխանական շրջանակներ քթի տակ մրթմրթում են, թե բա․ «մենք արել ենք նույնն, ինչ Եվրոպայում արել են, բա ուրիշ ի՞նչ պտի անեինք»։

Ուրեմն պատասխանեմ, կեկելներ ջան։ Եթե Եվրոպայում անում են որոշակի քայլեր ու ստանում են էքպսոնենտով աճող համաճարակ, ապա դժվար չի գուշակել, որ նույն բաներն անելու դեպքում դու էլ ես ստանալու էքսպոնենտով աճող համաճարակ։

Մարդու կոգնիտիվ համակարգն ի վիճակի ա եղել անել նման պարզագույն եզրահանգումներ դեռ ավստալոպիտեկի ժամանակ։

Իսկ հոմոսապիենսը պիտի հասկանար, որ ուրեմն լրացուցիչ բաներ պիտի արվեն։ Օրինակ՝ որոշ քայլեր պիտի արվեն ոչ թե այն պահին, որ պահին Եվրոպայում են արվել, այլ՝ առաջանցիկ։ Պիտի նայվի, թե համաճարակը հաղթահարող երկրներում հատկապես ինչն ավելի արդյունավետ եղավ ու դրան նախապատրաստվել ևն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել