Բրիտանիայում գիտնականները կամավորներին գումար են առաջարկում կորոնավիրուսով վարակվելու դիմաց, որպեսզի կարողանան մշակել Covid-2019-ի դեմ պատվաստանյութը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Պատվաստանյութի մշակմամբ զբաղվում է Hvivo ընկերությունը, որին է պատկանում Լոնդոնում գտնվող Queen Mary BioEnterprises ինովացիոն կենտրոնի լաբորատորիան:

Փորձագետները 24 կամավորներին 4,5 հազարական դոլար են առաջարկում: Նրանց կներարկեն վիրուսի պակաս վտանգավոր 0C43 եւ 229E տեսակները, որից հետո նրանք գտնվելու են 14 օրյա մեկուսացման մեջ:

Այդ ժամանակամիջոցում գիտնականները հսկելու են հիվանդներին: Տեստավորումն անցած պատվաստանյութերից ամենաարդյունավետը կներարկվի Covid-2019-ով վարակվածին:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել