Չինաստանի Ուհան քաղաքում 14 ժամանակավոր հոսպիտալներից, որոնք կազմակերպվել էին մարզադաշտերում և ցուցահանդեսային կենտրոններում, 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Համաճարակի սկսվելուց հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր և ցուցահանդեսային կենտրոններ վերակառուցվել-դարձել էին ժամանակավոր հոսպիտալներ: Մեծ քանակությամբ ապաքինված հիվանդների դուրս գրման հետ Ուհանի 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն անցել են հանգստի ռեժիմի»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Մնացած հիվանդներին տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսային վարակով հիվանդների: Չինաստանում, այդ թվում՝ համաճարակի օջախում՝ Հուբեյի նահանգում, համաճարակաբանական իրավիճակը վերջին ժամանակներս բարելավվում է, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել