Ճարպակալման եվրոպական բժշկական ինստիտուտի մասնագետները համեմատել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի սննդակարգերը, հաղորդում է El Confidencial-ը:

Պարբերականի համաձայն, Ռուսաստանի 67-ամյա նախագահի սննդակարգում ներառված են ոչ ճարպոտ միս, ճարպոտ և ոչ ճարպոտ ձկնատեսակներ, միրգ, բանջարեղեն, ձավարեղեն, ձու: Պուտինը խուսափում է խորը վերամշակված մթերքներից և ալկոհոլից, իսկ անհրաժեշտության դեպքում ընտրում է գինի կամ գարեջուր: Նախաճաշին նա նախընտրում է օմլետ կամ լորի հում ձու, մրգեր և չիր, հնդկաձավարի շիլա՝ Ալթայի մեղրով: Ընթրիքին կաթնամթերք է օգտագործում: Բացի այդ, ՌԴ ղեկավարը մարզական վիճակում մնալու համար զբաղվում է լողով, դահուկավազքով և հոկեյով:

ԱՄՆ նախագահը տառապում է ճարպակալման թեթև տեսակով: 73 տարեկան հասակում նա դեռ արագ սննդի սիրահար է: Նրա սննդակարգում կան բուրգերներ, ձվի և պանրի սենդվիչներ, խոզապուխտ և սուսներ, տապակած թևիկներ՝ ֆրիով, պիցցա և այլն: Սակայն, Թրամփը ալկոհոլ չի օգտագործում, նախընտրում է կոլա և շոկոլադային կոկտեյլներ: Նա այնպիսի ակտիվ ապրելակերպ չի վարում, ինչպես իր ռուս գործընկերը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախընտրում է գերմանական խոհանոցը: Նրա սննդակարգում ներառված են նրբերշիկ՝ սոուսով և կարտոֆիլի պյուրեով, պանիր և գարեջուր: Ընթրիքի ժամանակ նա բանջարեղեն է ուտում:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ընտրել է միջերկրածովյան հավասարակշռված սննդակարգ՝ կանաչեղեն, աղցաններ, միս և խորոված ձուկ: Բացի այդ, վարչապետը միշտ նախաճաշում է, շատ ջուր է խմում, ալկոհոլային խմիչքներից նախընտրում է կարմիր գինի, ակտիվ կենսակերպ է վարում, շաբաթվա ընթացքում երեք անգամ վազում է կամ հեծանիվ վարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել