ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: ԱՄՆ ղեկավարը ասել է դա Fox News-ի եթերում:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատասխանատու է փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած հատուկ խումբը:

«Մենք հիանալի խումբ ունենք: ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն բժիշկները», – հայտարարել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վաշինգտոնը օգնություն է տրամադրում «շատ այլ երկրների»:

«Մենք կօգնեինք Իրանին, եթե նրանք ցանկանային: Նրանք շատ են տուժել», – եզրափակել է Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել