Operativ.am-ը գրում է.

Հունական զորքերը եւ ոստիկանության հատուկ ջոկատները դեռեւս բարձր պատրաստականության վիճակում են Հունաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանի երկայնքով՝ կապված միգրանտների եւ փախստականների նոր ալիքի հետ, հայտնում է Reuters-ը։

Մոտ 10 000 միգրանտներ փորձել են հատել սահմանն այն պահից, երբ Թուրքիան հայտարարել է, թե այլեւս չի խոչընդոտի Եվրոպա հասնելու նրանց փորձերին։

Հունական իշխանությունները հայտարարել են, որ սահմանին ամբողջ գիշեր հանգիստ է եղել՝ ի տարբերություն այն բախումների, որոնք դիտարկվել են հանգստյան օրերին եւ երկուշաբթի օրը, երբ ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել միգրանտների դեմ։

Բանակային ջիպերը պարեկություն են արել շրջանում, իսկ դեպի Էվրոս գետ տանող սահմանային ճանապարհները փակ են։

«Հունաստանի սահմանները նաեւ Եվրոպայի սահմաններն են»,- նշել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարության մեջ, որը հրապարակվել է տարածքով ԵՄ երեք հիմնական ինստիտուտների ղեկավարների պլանավորված տեսչական այցից առաջ։

Եվրոպական առաջնորդները փորձում են խուսափել 2015-16թթ․ ճգնաժամի կրկնությունից, երբ ավելի քան միլիոն միգրանտներ, հիմնականում Մերձավոեր Արեւելքի եւ Ասիայի երկրներից, Հունաստանի եւ Բալկանների միջով Թուրքիայից մտել էին ԵՄ, ինչը ծանր բեռ էր դարձել եվրոպական անվտանգության եւ բարեկեցության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել