Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին:

«Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել Մեջլիսի հինգ անդամների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել