ԱՄՆ-ում մարտի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 70 դեպք: Վարակված մարդկանց մեծ մասը վերջերս ճամփորդել էին Չինաստան կամ նավարկել են «Diamond Princess» նավով:

Այնուամենայնիվ, գրանցվում են նոր դեպքեր այնպիսի մարդկանց մոտ, ովքեր որևէ կապ չեն ունեցել վարակի բռնկման էպիկենտրոնների հետ, ինչը ենթադրում է, որ վիրուսը փոխանցվում է շփման միջոցով, մնում է չբացահայտված և տարածվում է շաբաթներ շարունակ:

Անցյալ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Մայք Փենսին նշանակեց կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար` վստահեցնելով հանրությանը, որ Սպիտակ տունը «շատ, շատ պատրաստ է դրան»:

Միևնույն ժամանակ, ՀԴԲ-ն (FBI) 40.000 դոլարի ձեռքերի մաքրման հատուկ հեղուկներ և դիմակներ է պատվիրել, եթե կորոնավիրուսը հայտարարվի «համաճարակ» Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ-ում արդեն իսկ հաստատվել է կորոնավիրուսից մահվան երկու դեպք, իսկ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ավելի շատ մահվան ելքով դեպքեր հնարավոր են, բայց ժողովուրդը պետք է իմանա, որ միջին ամերիկացու համար ռիսկը մնում է ցածր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել