Operativ.am-ը գրում է.

Իրանը եւս մի քանի օրով փակել է դպրոցները կորոնավիրուսի պատճառով, աշակերտները կկարողանան սովորել հատուկ առանձնացված ծրագրերի հաշվին, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Փետրվարի 19-ից առ այսօր Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 388 դեպք, 34-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 73 մարդ:

Իրանի ամբողջ տարածքում դպրոցները փակվել էին շաբաթ օրը 3 օրով:

«Իրականությունն այն է, որ մեզ համեմատաբար ծանր շաբաթ է սպասվում»,- ասել է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին: Նա հավելել է, որ քաղաքներում չեն ծրագրում կարանտին հայտարարել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել