ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համավարակի առաջացման վտանգը և կառավարություններին կոչ է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա դրա առաջացման ակնհայտ վտանգ: Այժմ եկել է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի տարածումը կանխելու համար և դա անեն հիմա»,- նշել է Գուտերիշը:

Նա խոստովանել է, որ անհանգստանում է այն զարգացող երկրների համար, որոնք կարող են պաշարների պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար:

«Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք: Դա ավերիչ ներգործություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել