Operativ.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է հրաման արձակել Գազայում ռազմական լայնամասշտաբ գործողությունների սկզբի մասին, եթե պաղեստինյան խմբավորումները չդադարեցնեն կրակոցները իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք երեկ գիշերը Գազայի եւ Սիրիայի ուղղությամբ հարված ենք հասցրել… Լուրջ հարվածներից բացի, որոնք մենք հասցնում ենք մեր թշնամիների ուղղությամբ, «ՀԱՄԱՍ»-ը եւ «Իսլամական ջիհադը» պետք է հասկանան, որ մենք թույլ չենք դրա շարունակությունը: Եվ եթե նրանք չդադարեցնեն կրակը, մենք գործի կդնեն լայնամասշտաբ ռազմական արշավի ծրագիրը»,- ասել է նա:

«Պատերազմը վերջին միջոցն է: Ես չեմ շտապում նման որոշումներ ընդունել: Ես գիտեմ գինը, որը վճարում են մեր զինվորները եւ զոհվածների ընտանիքները: Դա վերջին միջոցն է, սակայն եթե ընտրություն չկա, ապա մենք կդիմենք դրան»,- հավելել է Նեթանյահուն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել