Operativ.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Եվրոպայում անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակին եւ ռուսական նորագույն զենքին, սակայն ոչ միջուկային մարտագլխիկով նոր զենքի տեղակայմանը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականի հրապարակած հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զսպման մեր միջոցները շարունակում են արժանահավատ մնալ, եւ դա նշանակում է, որ մենք ստիպված կլինենք արձագանքել նոր իրականությանը»,- ասել է նա եւ նշել զինաթափման ու սպառազինությունների վերահսկողության բարելավման հարցում միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Ստոլտենբերգի գնահատմամբ, «ռուսական նոր հրթիռները չափազանց վտանգավոր են»։ Դա, ըստ նրա, «մեծացնում է անհասկացվածության ռիսկը»։

2019 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ նախաձեռնությամբ դադարեցվել էր Միջին եւ փոքր հեռավորության հրթիռները չեզոքացնելու համաձայնագիրը։ Իր գործողությունները Վաշինգտոնը բացատրել էր նրանով, որ Ռուսաստանը հրաժարվել էր կատարել Ամերիկայի պահանջը 9М729 տեսակի նոր թեւավոր հրթիռները ոչնչացնելու մասին, որոնք, ըստ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ում նրանց դաշնակիցների, խախտում են համաձայնագրի դրույթները։ Մոսկվան հերքել էր այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ այդ հրթիռների տեխնիկական բնութագրիչները համաձայնագրով հաստատված պարամետրերի սահմաններում են, եւ իր կողմից պատասխան պահանջներ էր ներկայացրել Վաշինգտոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել