Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնել։

Ըստ Pastinfo-ի տեղեկատվության՝ պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը...

Այո՛, վայելել է օդում և ցամաքում, գուցե և ջրում...

Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետության հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել: Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի...
Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել