Դժվար թե գտնվի մեկը, ով ասի, որ ծխելն օգտակար է։

Ծխելու խնդիրներին շատ հետազոտություններ ու գիտական աշխատանքներ են նվիրված, շատ սոցիալական նախագծեր են ուղղված այն բանին, որ օգնեն աշխարհին պայքարել այդ չարիքի դեմ։

Նրանց համար, ովքեր հաստատ որոշել են ազատվել նիկոտինային կախվածությունից, հավաքել ենք տարբեր մարդկանց խորհուրդներն, որոնք օգնել են նրանց թողնել ծխելը։

  • Սկսեք քչից։ Որոշեք այն պահը, երբ ծխելու եք ձեր վերջին ծխախոտը։ Ընտրեք այնպիսի ժամանակահատված, երբ սթրեսային իրավիճակներ չեն սպասվում (քննություն, աշխատանքի փոփոխություն և այլն)։
  • Մաքրեք ձեր տունը, տնից հանեք բոլոր մոխրամանները։ Եթե տանը կան մարդիկ, ովքեր ծխում են, խնդրեք նրանց, որ չծխեն ձեր ներկայությամբ։
  • Հենց որ ծխելու ցանկություն ունենաք, մի բաժակ ջուր խմեք։
  • Աշխատասեղանին թափանցիկ տարա դրեք և ամեն չծխած ծխախոտի համար մի փոքր գումար գցեք այնտեղ։
  • Սկզբնական շրջանում սուրճ մի խմեք, քանի որ այն միշտ խմել եք ծխախոտի հետ և հիմա էլ ամեն բաժակ սուրճի հետ ծխախոտի պահանջ կունենաք։
  • Սկզբնական շրջանում ծխելու փոխարեն դուք ինչ-որ բան կուզենաք ուտել։ Այնպես արեք, որ դա էլ առողջ լինի՝ չրեր, ընկույզ, միրգ և այլն։
  • Ձեր որոշման մասին պատմեք սոցցանցերում։
  • Կարդացեք Ալեն Կառայի «Ծխելը թողնելու հեշտ միջոց» գիրքը։
  • Վերլուծեք, թե հատկապես ինչ իրավիճակներում եք ավելի հաճախ ծխել և աշխատեք սկզբնական շրջանում բացառել նման դեպքերը, որոնք ձեզ կսադրեն։
  • Մի քիչ սպասեք։ Եթե զգում եք, որ հիմա չեք դիմանա և կծխեք, հինգ րոպեով շեղվեք։ Գիտնականներն ասում են, որ այս ժամանակը բավարար է, որ սուր ցանկությունն անցնի։
  • Ձեր առջև նպատակ դրեք թողնել ծխելը արձակուրդից կամ հանգստյան օրերից առաջ։ Հեռու մեկնեք քաղաքից, իհարկե, առանց ծխախոտի։ Կարևորը հիշեք ձեր որոշման մասին, երբ տուն վերադառնաք։
  • Կարդացեք թոքերի քաղցկեղի մասին. շոկային թերապիան ձեզ չի խանգարի։
  • Գրազ եկեք ընկերոջ հետ մեծ գումարի վրա։
  • Հատուկ հավելված տեղադրեք ձեր հեռախոսի մեջ, որն օգնում է թողնել ծխելը։
  • Եթե ծխելու ցանկությունը անտանելի է դառնում, ողողեք բերանը կամ լվացեք ատամները, եթե կա հնարավորություն, մեկ բաժակ կաթ խմեք։
  • Խնդրեք ձեր բոլոր ծանոթների չծխել ձեր ներկայությամբ, իսկ եթե դուք նրանց խնդրեք մի հատիկ «քաշել» իրենց ծխախոտից, մերժեն ձեզ։
  • Ծառի խեժ գտեք և ծամեք ամեն անգամ, երբ ծխելու ցանկություն եք ունենում։ Կարող եք նաև հասարակ ծամոն ծամել, եթե խեժ չգտնեք։
  • Եվս մեկ տարօրինակ, բայց օգնող միջոց․ հենց որ ձեռքը դեպի ծխախոտն է գնում, տհաճ հոտ ունեցող ինչ-որ բանից հոտ քաշեք։
  • Հիպնոս, ասեղնաբուժություն, հոգեթերապիա. սրանց համապատասխան մասնագետները ևս օգնել են շատ մարդկանց։
  • Եթե վախենում եք այն մտքից, որ այլևս երբեք չեք ծխելու, փորձեք կարճաժամկետ նպատակներ դնել ձեր առջև՝ դիմանալ 2-3 ժամ, հետո՝ 12 ժամ, հետո ընկերների հետ բար գնալ և այս ընթացքում էլ դիմանալ առանց նիկոտինի։ Չեք հասնի աչք թարթել և կտեսնեք, որ մեկ ամիսն անցավ առանց ծխելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել