Պրահայի իշխանությունները քննարկում են Ռուսաստանի Դեսպանության դիմացի «Շագանակների տակ» կոչվող հրապարակը վերանվանել հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի պատվին: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով Պրահայի քաղաքապետին:

Քաղաքապետի խոսքով, հուշատախտակը նախատեսվում է բացել Նեմցովի սպանության տարեդարձից առաջ: Արարողությանը ներկա է լինելու նաև հանգուցյալի դուստրը:

Նա նշել է, որ այս հարցով քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 24-ին: Մոտ ապագայում Stromovka զբոսայգու ծառուղին էլ կարող է վերանվանվել Աննա Պոլիտկովսկայա պատվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել