Operativ.am-ը գրում է․

Կանադացի փաստաբանները, որոնք նախկինում հաղթել են Իրանի դեմ դատական հայցերը, բողոք են ներկայացրել Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի անունից, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ փաստաբանները պահանջում են ոչ պակաս, քան 1.1 մլրդ դոլարի չափով դրամական փոխհատուցում:

Դատական հայցում ներկայացված են ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեի, ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների եւ այլոց անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել