Factor.am-ը գրում է.

ՀՀ Նախագահի աշխատակազմը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը դեռևս չի ստացել Ազգային ժողովից: Սահմանված ժամկետում նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Բաղրամյան 26-ից՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նախագահը կստորագրի հանրաքվե անցկացնելու որոշման նախագիծը:

Նշենք, որ ԱԺ-ն հանրաքվեի նախագիծը Հանրապետության նախագահին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում, իսկ նախագահը՝ այն ստորագրի եռօրյա ժամկետում:

Քվեարկությունն անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Սա նշանակում է, որ հանրաքվեն կարող է անցկացվել ապրիլին:

Հիշեցնենք, որ իշխանությունը նախաձեռնել է Սահմանադրական փոփոխություններ, որոնցով դադարեցվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մի քանի անդամների լիազորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել