Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել։

Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ հրատապ նիստ հրավիրելու հարցը կքննարկեն ապրիլի 9-ի նիստի ընթացքում։

Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմությունը առաջարկում է հրատապ նիստի անցկացման համար Ազգային ժողով հրավիրել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել