ԱԳՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությունը խոսնակի մակարդակով, ու էդ արձագանքի հետ կապված՝ ուզում եմ մի շարք դիտարկումներ անել.

- ԱԳՆ խոսնակը, ըստ էության, արգելելով Արցախի ներկայացուցիչներին քննարկել Արցախյան հիմնախնդիրը, կրկին օգտագործում է մի անասնագույն եզրույթ՝ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ։

Ուրեմն՝ Արցախի ընտրյալ ներկայացուցիչ չէ, այլ Արցախի օրինական իշխանություններ ա։ Արդեն ակնհայտ է, որ պաշտոնական Երևանն ու ՀՀ ԱԳՆ-ն ունեն ակնհայտ դիտավորություն՝ Արցախի սուբյեկտայնություն իջեցնելու։ Ղալլաթ եք արել։ Ձեր վարչապետն էլ է ղալլաթ արել, երբ իր կոնսենսուսային զառանցանքում նշել էր, որ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության հայ ժողովրդի միակ լեգիտիմ իշխանությունը ՀՀ կառավարությունն է։

- ԱԳՆ խոսնակը «սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրություն» որակում է տվել Բալասանյանի այն հայտարարությանը, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը։

Կարո՞ղ ա հետո պարզվի, որ էդ բացարձակ սին ու իրականության հետ կապ չունենալը նրանով էր պայմանավորված, որ ոչ թե Լաչինում ու Քաշաթաղում եք պայմանավորվել բնակեցնել դրանց, այլ, օրինակ, Շուշիում, Աղդամում ու/կամ Թալիշում։ Առհասարակ, եթե ուզում եք, որ կասկածներ ու շահարկումներ չլինեն, թող Մնացականյան Զորիկը, Նիկոլի թաթիկը բռնած, հրապարակայնորեն երաշխավորի, որ բացառված է ադրբեջանցիների վերաբնակեցման որևէ հարց Արցախում։ Տղա՞ եք, տվեք էդ երաշխիքը, որը հետո չպահելու դեպքում... Լավ, որոշել եմ մի որոշ ժամանակ հայհոյանքներ չգործածել։

- Առհասարակ, Մնացականյան Զորիկ, հերիք չի՞ էդ խեղճ աղջկան դեմ տաս, որ քո ու քո շեֆի արած ղալլաթների կուժն ու կուլան իր վրա թափվի։ Բալասանյանին եք ուզում «չախել», դու արա ու դու էս տեքստերն ասա, ինչո՞ւ ես ուրիշի ձեռքերով քո սև գործն անում։

- Հետաքրքիր է, Մնացականյան Զորիկը հասկանո՞ւմ է, որ եթե Արցախյան հարցի զարգացումներով մի բան էն չեղավ, ապա մենակ Նիկոլին դրա համար չեն խաչելու։ Ինքը հասկանո՞ւմ ա, որ իրա պատասխանատվությունը նույնիսկ ավելի բարձր պետք է լինի, քանի Նիկոլի ցանկացած թրաշամանուկինը։

Ամփոփման փոխարեն. ժողովուրդ, դեռ ինչքա՞ն եք պատրաստ խոտ ուտել։ Ե՞րբ է գալու էն պահը, որ ամեն ապուշության վրա շեղվելու փոխարեն Նիկոլին պատին դեմ տաք ու պահանջեք, որ ԳՈՆԵ, կրկնում եմ՝ ԳՈՆԵ, հստակ ձևակերպի Արցախյան հիմնախնդրի լուծման իր տեսլականը քարտեզի վրա մոտավոր սահմաններով, կարգավիճակով ու ՀՀ-ի հետ հարաբերությունների ֆորմատով։ Թե՞ Արցախի հարցը ձեր խելքի բանը չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել