Operativ.am-ը գրում է.

Ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների հետ ամերիյան F-35 ռմբակոծիչների համատեղելիության գնահատման համար համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուքիայի առաջարկը Վաշինգտոնին մնում է ուժի մեջ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«F-35-ի հարցով հանձնաժաղով ստեղծելու գաղափարը մեր նախագահի կողմից հնչեցվել էր դեռեւս հոկտեմբերին։ ԱՄՆ-ը կտրուկ դիրքորոշում ունի, եւ արդյունք առայժմ չկա։ Մեր առաջարկությունը դեռեւս գործում է։ Թուրքիայի հանդեպ այդ թեմայով շանտաժն անընդունելի է»,- լրագրողներին ասել է Կալինը։

Ռուսական նորագուն ՀՕՊ С-400 համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, սկսվել են 2019թ․ հուլիսին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով՝ C-400-ներն ամբողջությամբ գործի կդրվեն 2020թ․ ապրիլին։ Վաշինգտոնը պահանջում է հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահամանել։ Անկարան հրաժարվել է զիջումների գնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել