Նկարագրեմ, թե ինչ են անում իշխանությունները ՍԴ-ի հետ ոչ իրավական, ոչ քաղաքագիտական, ոչ սահմանադրագիտական տերմիններով, այլ կենցաղային:

«Ընտանիքի ծնողները մահանում են, երեք զավակ են ունենում և երեքհարկանի տուն։ Երկու զավակները դիմում են ԶԱԳՍ՝ պահանջելով չեղյալ ճանաչել երրորդ եղբոր ծննդյան վկայականը՝ նշելով, որ վերջինս, ծնված լինելով իրենց ծնողներից, չի համապատասխանում եղբայր լինելու իրենց պատկերացումներին, որից հետո դիմում են նոտարին՝ միայն իրենց երկուսին ժառանգ ճանաչելու և երեքհարկանի տունը իրենց երկուսի սեփականություն դարձնելու պահանջով»:

P.S. Վայելեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել