Operativ.am-ը գրում է.

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ եկել է ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար դատապարտվածների վաղաժամ ազատման պրոցեդուրայի վերանայման ժամանակը։ Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Լոնդոնի հարավում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։

«Մենք աշխատում ենք օրենքի վրա, որպեսզի դադարեցնենք ավտոմատ վաղաժամ ազատ արձակման համակարգի գործողությունը»,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Ներկայում Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը գնահատվում է որպես «լուրջ»։ Դա նշանակում է, որ ահաբեկչությունների վտանգը երկրում պահպանվում է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լոնդոնյան Սթրեթեմ շրջանում կիրակի օրը ահաբեկչության համար ոչ լրիվ պատիժ կրած տղամարդը կրծքին պայթուցիկ կեղծ սարքով հարձակվել էր անցորդների վրա՝ դանակով վիարվորելով մի քանի մարդու։ Զինված ոստիկանները, որոնք մասնակցում էին հակաահաբեկչության հետախուզական գործողությանը եւ հետեւում էին կասկածյալին, տեղում գնդակահարել են նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել