Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Ջոել Ռենսթրոմը սմարթֆոններից կախվածությունը հավասարեցրել է ծխելուն: Ռենսթրոմի հոդվածը հրապարակվել է The Conversation ամսագրում:

Ըստ գիտնականի՝ պասիվ ծխելու և գաջեթներից կախվածության մեջ շատ ընդհանրություններ կան: Ռենսթրոմը հայտարարել է, որ ԱՄՆ-ում բնակչության 96%-ը սմարթֆոններ ունի, և ամերիկացիների մեծ մասը կախվածություն ունի դրանցից: Սա ազդում է այն երեխաների վրա, որոնց ծնողներն առանց գիտակցելու նրանց պարտադրում են ցանկացած ազատ պահի սմարթֆոնից օգտվելու սովորությունը:

Հետազոտողը օրինակ է բերել կրծքով կերակրող մորը, որն ազատ ձեռքով օգտվում է սմարթֆոնից: Նրա կարծիքով, նման վարքագիծը տպավորվում է երեխայի հիշողության մեջ: «Մարդու ուղեղը զարգանում է մինչև 25 տարեկանը: Ավելին, երկամսյա կամ երկու տարեկան երեխան չի կարողանում իմաստավորել իրականությունը»,- ասել է Ռենսթրոմը:

Եզրափակելով գիտնականը շեշտել է, որ նույնիսկ պատանեկության տարիներին, երբ երեխաները հասկանում են գաջեթներից կախվածության վտանգը, նրանք ի զորու չեն պայքարել սովորության դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել