Հարց ունեմ: Երեկոյան հաջողվեց armnews-ով դիտել երկու հարցազրույց: Առաջինում հարցազրույց էր տալիս ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Երկրորդ հարցազրույցի հյուրն էր ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

ԱԺ պատգամավորի հարցազրույցը լսում էի ուղեղիս գերլարված ռեժիմով՝ փորձելով անկեղծ ընկալել անհոդաբաշխ և անտրամաբանական միտքը: Պատգամավորը փորձում էր իր պատկերացումներով քաղաքական բարդ երևույթներ մեկնաբանել քաղաքական 0 ունակությամբ և պատկերացումներով:

Երկրորդ հարցազրույցը`ՍԴ դատավորի մասնակցությամբ, դիտեցի ուղեղիս հանգիստ, ընկալելի ռեժիմով և իրավա-քաղաքական մասնագիտական գնահատականների, պատշաճ քաղաքական մշակույթի և պետականամետ կոռեկտության տպավորությամբ:

Հիմա հարցս․ «Էդ ճգնաժամը ՍԴ-ո՞ւմ ա, թե՞ ԱԺ-ում»:

Հ.Գ. Հերիք ա «ձեզանով» բռնաբարեք մտածող մարդկանց ուղեղն ու վիրավորեք ինտելեկտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել