Ավստրալիայի երաշտի ենթարկվող շրջանում՝ Հարավային Ավստրալիայում, իշխանությունները շուրջ 10,000 ուղտի կարող են վերացնել, քանի որ բազմաթիվ բողոքներ են ստացվում, որ ծարավ կենդանիները ջուր որոնելիս վտանգում են տեղի բնակիչների կյանքը:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Հարավային Ավստրալիայի հեռավոր շրջանի պաշտոնյաները հավանության են արժանացրել կենդանիներին վերացնելու առաջարկը: Ուղտերի սպանդը նախատեսվում է սկսել չորեքշաբթի, և այն կարող է տևել 5 օր:

Տեղի կառավարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «ուղտերի և այլ վայրի կենդանիների չափազանց մեծ խմբեր թափառում են բնակելի համայնքներում՝ ջուր որոնելով և վտանգում են տեղի բնակիչներին և ենթակառուցվածքները»: 

Ինչպես նշվում է, արհեստավարժ կրակողների թիրախ կարող է դառնալ շուրջ 10,000 ուղտ: 

Ինչպես երկրի մեծ մասը, Հարավային Ավստրալիայի շրջանը ևս շաբաթներ շարունակ գտնվում է բարձր ջերմաստիճանի ազդեցության գոտում:

Ավստրալիայի այս հեռավոր շրջանում շուրջ 2300 մարդ է բնակվում, իսկ ողջ երկրում, ըստ տարբեր գնահատականների, բնակվոում է ավելի քան մեկ միլիոն ուղտ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել