Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի...

Ասել էի, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ, բնականաբար, չեն լինի:

Իրանը պատասխան հարված կհասցնի:

Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:

Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:

Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:

Լավ կանխատեսում չունեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել