Դե, գիտեք, թե ինչքան եմ «սիրում» ես քայլարաստներին, բայց կա մի կատեգորիա, որին նույնիսկ էլ ավելի շատ եմ սիրում:

Կան, չէ՞, տենց դեմքեր, որ տարիներ շարունակ պաշտոնների են եղել, պատասխանատվության իրենց բաժինն ունեն վերջին 30 տարվա եղած-չեղածում, պաշտոն ունենալուց հետո էլ ո՛չ իրենց էշին ա «չու» ասող եղել, ոչ էլ իրենք են դժգոհելուց եղել...

Ու 2018-ից հետո սրանք դառել են ժողովրդավարության ու արդարության պահանջի ֆանտան, էն, որ ամեն պատեհ ու անպատեհ առիթով պնակալեզություն են անում Նիկոլին: Ու թքած, թե իրենք ինչ են արել կամ ինչ չեն արել մինչև Նիկոլը, կարևորը լավ խորը լպստելն ա Դուչեին:

Օրինակ` Արմեն Դարբինյանը: Մարդու տղեն տպավորություն ա ստեղծում, որ Նիկոլի փափուկ հյուսվածքները մասաժ անելու նենց մակարդակի ա հասել, որ կարող է դա անել անգամ մութ սենյակում ու նույնիսկ без рук...

Դարբինյանի համար էական էլ չէ, թե ինչ եզություն պետք է ասել, որ էդ բեզ ռուկ թուլացումն ապահովի. պետք լինի` սլավոնականի ուսանողության դեմը ցուցադրաբար հեռախոսով Կարեն Կարապետյան կմերժի (իհարկե, Նիկոլի խաթեր), պետք լինի` տրանս Մելին իր պաշտպանության ներքո էլ կառնի (իհարկե, Նիկոլից հետո), պետք լինի` տնտեսության մասին հիմարություններ էլ կասի (իհարկե, Նիկոլին հաճո):

Հեռու չգնանք. Դարբինյանը հայտարարել է, որ անցնող տարվա մեծագույն ձեռքբերումը տնտեսության կլանային բնույթի ապամոնտաժումն էր, մեկ էլ տասնամյակներով կուտակված ԱԱՀ-ի վերադարձը բիզնեսին:

Նախ՝ Դարբինյանը պնակալիզության էքստազում մեղմիկ շրջանցում է այն պարզ փաստը, որ ԱԱՀ-ի վերադարձի գաղափարը առաջ քաշողը Սերժ Սարգսյանն էր, իսկ դրա կյանքի կոչման ինտենսիվ փուլը Կարեն Կարապետյանի օրոք էր, բայց սա հեչ...

Թե բա` կլանային բնույթի ապամոնտաժում... Իյա, իրո՞ք: Դարբինյան ջան, վարչապետ եղածդ վախտից չես ամաչում, գոնե ներկա անհերքելի իրողություններից ամաչի: Էդ քո իշխանություն եղած վախտով չլինի՞՝ էդ կլանային բնույթը չկար ու իր ծաղկունքը չէր ապրում: Ուրիշ ինտիմ հարց. մի հատ կլանային տնտեսության մարմնավորում կա, վախտին էլ հետը նկարներ ունեիր, եթե հիշողությունս չի դավաճանում: Անունը Սամվել էր, կլիչկեն էլ` Լֆիկ: Չլինի՞՝ իրան էլ են ապամոնտաժել Նիկոլենքդ, թե՞ ինքը կլանային տնտեսության ջատագով չէր: Թե՞ Լֆիկին էլ ա էդ без рук մասաժի արտահերթ պորցիա նախատեսվում:

Առհասարակ, նամուսը լավ բան ա էլի: Ոչ մի պաշտոն ու պրեֆերենցիա չի կարող արդարացնել էս տեսակ աներեսությունը, մանավանդ, երբ էդ անտերները չկան: Դառնում ա, որ մարդիկ թուլափայի համար իրենց կոտորում են էն աստիճան, որ վրեքի հոտից կարաս իմանաս, թե ինչ ա կերել Նիկոլը նախորդ օրը, բայց մեջը սկի քյար էլ չեն բռնելու:

Բա հետո՞: Թե՞ ձեզ թվում է, թե Նիկոլն է հավերժ, կամ էլ մեր հիշողությունն է թուլանալու: Գլխանց ասեմ` վաղը без рук-ի վրա հույս թող չդնի ո՛չ Դարբինյանը, ոչ էլ իրա նման ուրիշ մեկը, երբ գա պատասխան տալու պահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել