Արփինե Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը դեկտեմբերի 14-ին ամուսնացան: Արփինեն հարսանիքի համար ընտրել էր մինիմալիստական ոճի կերպար` ուղիղ վարսեր և քիչ շպար: Մինչ շատերը քննարկում էին վերջինիս տեսքը, Արփին տեղադրել է երկու լուսանկար և պարզաբանել. «Երբեք չեմ սիրել հարսանեկան ծանր ու ճոխ դիմահարդարումներ և վարսահարդարումներ, հետևաբար, իմ հարսանիքին ես պիտի լինեի այնպիսին, ինչպիսին ինքս ինձ դուր եմ գալիս՝ ուղիղ վարսերով և քիչ դիմահարդարմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել