Մարդուն բնորոշ է հավատալ հրաշքներին, իսկ ամանորյա գիշերը այդ հավատքն ավելի է ուժգնանում, և արդեն ոչ միայն երեխաներն են անհամբեր սպասում Նոր տարվան, այլ նաև մեծահասակները: Կուրանտների ձայնի ներքո մարդկանց մոտ առաջանում է իրավիճակի խորհրդավորության զգացում, հրաշքի, անհավանականի կանխազգացում: Յուրաքանչյուրն ունի հրաշքի իր պատկերացումն ու սպասումը: Երեխաների համար դա իրենց երկար սպասված և խնդրած խաղալիքներն են, իսկ ահա մեծահասակների մոտ՝ երկարամյա երազանքների իրականացման ժամանակաշրջան:

Մետաղական կամ Սպիտակ Առնետի տարին պատրաստել է ճակատագրի իսկական հրաշքներ և նվերներ այն մարդկանց համար, որոնք ծնվել են կենդանակերպի հետևյալ նշանների տակ․

Խեցգետին

Այս նշանի տակ ծնված մարդիկ վարում են աշխատանքով, գործերով և ընտանեկան հոգսերով լեցուն կյանք, կարծես ամեն ինչ ենթարկվում է արդեն նախապես գրված պլանին: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն կարող ցուցակից նույնիսկ բաց թողնել մի քանի կետ, որպեսզի զբաղվեն մեկ այլ գործերով: Մտորումների ժամանակ Խեցգետինները հիշում են հին ժամանակները և հին ընկերներին, որոնք մնացել են այնքան հեռավոր անցյալում, որ թվում է, որ սա բոլորովին այլ կյանք է: Եվ ահա Առնետի տարին պատրաստել է բավական հաճելի անակնկալ այս նշանի համար՝ հանդիպում հին ընկերների, բարեկամների հետ: Հրաշքը տեղի կունենա, և ամանորյա գիշերը Խեցգետինը կտեսնի բոլոր նրանց, որոնք իր համար շատ թանկ մարդիկ են:

Առյուծ

Առյուծ համաստեղության ուժեղ և գեղեցիկ ներկայացուցիչները կստանան իրենց հրաշքը Առնետի տարվա գալստյան գիշերը՝ երկար սպասված արժանիքների գնահատում, որոնք Առյուծների մոտ բավական շատ են: Նոր տարում նրանց կգովեն, կհիանան և կհպարտանան նրանցով: Դա Առյուծին կդարձնի իրոք երջանիկ: Այնպես որ, եթե դուք պատկանում եք հենց այս համաստեղությանը, ապա անպայման հրավիրեք որքան հնարավոր է շատ հյուրեր, որպեսզի գովեստն էլ շատ լինի:

Կույս

Այս նշանը շատ ուժեղ է իր ինտուիցիայով, և այն գալիք ամանորյա գիշերը կօգնի Կույսերին զգալ ինչ-որ այլ, առավել լավ ապագայի պորտալի բացում: Առնետի տարում նրանց կյանքը լրջորեն կփոխվի: Նրանք կսկսեն հետաքրքիր առաջարկներ ստանալ աշխատանքում: Կարիերան վերելք կապրի: Ամենահաջողակներին և նրանց, որոնք հավատում են սեփական ուժերին, սպասվում են փոփոխություններ, որոնց մասին իրենք էլ չեն երազել:

Շարունակությունն այստեղ՝ Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020 Ամանորյա գիշերը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել