Նախագահ Ջոն Քենեդին՝ ճակատագրական կրակոցներից ակնթարթներ առաջ: Պատմության մեջ այս օրը՝ 1963 թ. նոյեմբերի 22-ին, տեղի ունեցավ դարի հանցագործությունը․ սպանվեց ԱՄՆ 35-րդ նապագահ Ջոն Քենեդին: Քենեդու սպանությունը ցնցեց ամբողջ աշխարհը: Այն դասվեց այնպիսի հանցագործությունների շարքին, որոնք մինչև այժմ էլ անորոշության մեջ են թաղված, չէ՞ որ գլխավոր կասկածյալ Լի Հարվի Օսվալդը նույնպես սպանվեց և անգամ դատավարությանը չհասավ: Քենեդիի սպանության հարցում բազմաթիվ վարկածներ են քննարկվել՝ սկսած խորհրդային հատուկ ծառայությունների մասնակցությունից, վերջացրած ԱՄՆ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սակայն անգամ մոտ 50 տարի անց ոչինչ հստակ դեռևս պարզ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել