Հանդիպմանը ներս մտած ադրբեջանցին ոչ միայն Ադրբեջանի շարքային քաղաքացի չէ, այլ մեծ է հավանականությունը, որ հենց Իլհամ Ալիևի կողմից գործուղված էր այդտեղ, քանի որ ադրբեջանական պետական կառույցի աշխատակից է ու խիստ իշխանամետ:

Եթե ռազմական տեսանկյունից դիտենք այս քայլը, ապա սա կարելի է բնութագրել որպես հետախուզական մեսիջ: Հետախույզների մոտ է ընդունված օպերացիան իրականացնելուց հետո հակառակորդի մոտ որևէ բան թողնել, որպեսզի պարզ դառնա, որ իրենք եղել են այդտեղ:

Հիմա մնում է՝ հասկանանք, թե ադրբեջանցի պետական աշխատակցին հայերի հանդիպմանն ուղարկող Իլհամ Ալիևը ի՞նչ էր ցանկանում հասկացնել մեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել