Երբ լսում ես կառավարության 2020 թ. բյուջեի քննարկման տոնայնությունը և հիմնավորումները, ապա ստանում ես «մուննաթի» տպավորություն:

Երբ ԱԺ ամբիոնից Վարչապետն ամեն տվյալ և իներցիոն առաջընթաց արձանագրելիս քիչ թե շատ «քաղաքական ազնվության» և «համեստության» փոխարեն, ամեն նախադասությունից հետո ասում է . «թե բա, կյանքի փոփոխություն չի՞, ին՞չ է», «բա տնտեսական հեղափոխությունը պոզով պոչով է լինու՞մ», «բա հեղափոխական ու աննախադեպ փոփոխություն չի՞, ին՞չ է» փորձելով հիմնավորել տպավորությունը այլ ոչ թե բովանդակությունը: Արդյունքում տեսնում ես, որ այս իշխանության գլուխը սկսել է պտտվել իներցիոն և բնական տնտեսական էվոլուցիայից, որի հետ նա առանձնապես կապ չունի: Երբ չգիտես թե իշխանափոխությունից հետո, ինչպե՞ս արմատական փոփոխություն ապահովել, ապա՝
ա) սկսում ես մեղավորներ փնտրել,
բ) սկսում ես զբաղվել «ընթացագիտական» լուծումներով և դրանք ներկայացնել գերարժևորված, այսինքն՝ «հեղափոխական» նենգափոխմամբ:

Վստահաբար Սերժ Սարգսյանի մեծագույն քաղաքական սխալներից մեկն այն էր, որ նա ժամանակին չվստահեց կառավարության «ագիտ-պրոպի» և մոնիպուլյացիոն պոպուլիստական «PR»-ուղղության մշակումն ու իրականացումը Նիկոլ Փաշինյանին: Այս դեպքում նա ոչ միայն չէր սխալվի և մերժվի՝ պարտադրված փոխանցելով իշխանությունը, այլև՝ առնվազն շանս կունենար չմերժված ներկայանար՝ որպես աննախադեպ և հեղափոխական արդյունքներ գրանցած պետական և քաղաքական գործիչ:

P.S. Այն պարագայում, երբ իշխանությունների ամեն ինչը կամ իներցիոնը՝ որպես հեղափոխական ներկայացնելը և նենգափոխելը, դառնում է արդեն ոչ թե միտում, այլ՝ քաղաքական ձեռագիր ապա սկսում ես ոչ միայն մտահոգվել, այլ՝ խորը եզրակացություններ անել համապատասխան ելքերով և քայլերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել