Armdaily.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին, այցելել էր Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք: Նա ծանոթացավ քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, դժգոհեց քաղաքի վիճակից, ասաց, որ չի տեսնում այնտեղ որևէ ծրագրի իրականացում. «Եթե վերջացրած չի, ինչի՞ տեխնիկա չկա էստեղ: Էն կողմից քանդած ա, էս կողմից քանդած ա, հին, բարի ժամանակներն են»: Փաշինյանը դժգոհեց նաև քաղաքի լուսավորութունից, որը սուբվենցիոն ծրագրով պետք է կյանքի կոչվեր:

ArmDaily.am-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ ինքը տեղյակ չի եղել այդ բացթողումների մասին.«Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը փոխանցել էր, որ ոչ մի խնդիր չկա քաղաքում, սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ժամանակին: Ես չէի հասցրել փաստացի ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերին»:

Հարցին՝ երեկվանից հետո խոսե՞լ է Դավիթ Հարությունյանի հետ, մարզպետը պատասխանեց.«Մի այլ տիպի զրույց ենք ունեցել: Հրավիրել ենք, իրենք իրենց աշխատակազմով եկել են, ձեռնարկատերերը, ովքեր իրականացնում են քաղաքում աշխատանքներ և հասկացել են, որ աշխատանքները պետք է պատշաճ իրականացնել»:
Գրիգորյանը նշեց, որ ամեն օր մարզպետարանի ներկայացուցիչները լինելու են Եղեգնաձորում.«Մեր աշխատակիցներն ամեն օր լինելու են այնտեղ, ես նույնպես, այսօր արդեն աշխատակիցներն այդ փուլի մեջ են»: Ճշտող հարցին՝ աշխատակիցները նկատե՞լ են արդեն աշխատանքներ քաղաքում, Արարատ Գրիգորյանը նշեց.«Այո, երեկվանից արդեն սկսել են, ինչպե՞ս կարող էին չսկսել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել