Մարդկանց մանիպուլյացիան նրանց ենթագիտակցության վրա աննկատելիորեն ազդելն է։ Մանիպուլյացիայի նպատակն ամեն գնով ցանկալի արդյունքին հասնելն է։ Ցանկանո՞ւմ եք մարդկանց կառավարել սովորել։

Այո, եթե ցանկանում եք ուժեղ լինել, ապա մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու որոշ օրենքներ ձեզ կօգնեն այդ հարցում։ Մանիպուլյացիայի օգնությամբ դուք առանց բռնության մարդկանց կարող եք համոզել, որ նրանք անեն այն, ինչը ձեզ հարկավոր է։

Ներկայացնում ենք մանիպուլյացիայի մի քանի հեշտ միջոցներ, որոնք օգտակար կլինեն կյանքի ընթացքում։

Թափանցող հայացք

Այսպիսի հայացքն անգամ ամենաուժեղ հակառակորդին կստիպի հաշվի նստել ձեզ հետ։ Հարկավոր է այնպես նայել զրուցակցի աչքերի մեջ, ասես ցանկանում ես տեսնել նրա հոգու խորքը։ 

Այս հայացքն օգտակար կլինի տարբեր վիճաբանական իրավիճակներում։

Էներգետիկ դադարի մեթոդ

Երբ հակառակորդը ուրիշ մարդկանց ներկայությամբ անհարմար հարց է տալիս, և մինչ դուք շփոթված եք, նա սպասում է, որ ձեզանից ցանկալի պատասխան է ստանալու։ Սա թույլ չտալու համար հարկավոր է ուշադիր նայել զրուցակցի աչքերի մեջ և միևնույն ժամանակ չպատասխանել։ Այսինքն՝ անհրաժեշտ է շարունակել նայել աչքերի մեջ և այդ ընթացքում լռել։

Արդյունքում նա շփոթահար կփախցնի իր հայացքը, իսկ Դուք, ասես ոչինչ էլ չի եղել, կշարունակեք խոսել ձեզ հետաքրքրող թեմաներից։ Այդ պահից հետո նա այլևս նման իրավիճակներ չի ստեղծի։

Կարողանալ ասել «ոչ»

Երբ որևէ մեկը փորձում է ճնշում գործադրել Ձեզ վրա, մի վախեցեք ասել «ոչ»։ Վճռական մերժումը ոչ միշտ է տեղին լինում, սակայն որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է։

Մերժում առանց բացատրության

Եթե դուք վճռական «ոչ» եք ասել, ապա կկարողանաք նաև բացատրություններ չտալ։ Եթե դուք սկսեք արդարանալ, զրուցակիցը կզգա, որ տատանվում եք, և Ձեզ կհամոզի։

Ճշմարտություն առանց ապացույցների

Երբեք ոչ մեկին մի ապացուցեք ձեր ճշմարտացի լինելը։

Դուք ձեր տեսքով, գործողություններով և որոշումներով ինքնավստահություն պետք է ճառագեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել