Antifake.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ջանք չի խնայում ցույց տալու, որ շարունակում է մնալ «ժողովրդի մի մասնիկը»։ Վերջինս իր ընտանիքի հետ պարբերաբար ներկայանում է տարբեր հրապարակային միջոցառումների, պարում է հրապարակում քաղաքացու հետ, խորոված է անում փողոցում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման սկզբից փորձում է ներկայանալ նաև որպես «ժամանակակից եվրոպական համեստ» առաջնորդ՝ համապատասխան ցուցադրական քայլերով։

Եվրոպական առաջնորդների մոտ բավական տարածված է այն ավանդույթը, երբ, օրինակ, շատ ղեկավարներ աշխատանքի են գնում հեծանիվով՝ առանց թիկնազորի, կամ ապրում բավական համեստ պայմաններում:

Հիմա հասկանանք, թե ինչ պայմաններում են ապրում եվրոպական առաջնորդները, մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, և ինչ պայմաններում է ապրում Նիկոլ Փաշինյանը։ Որքանո՞վ է իրական Նիկոլ Փաշինյանի «համեստ առաջնորդի» կերպարը։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության կարճ ժամանակահատվածում Փաշինյաններն արդեն հասցրել են մի քանի կառավարական առանձնատուն փոխել։ Երեկ` նոյեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցուցադրում էր նոր վերանորոգված, օրենքով իրեն չպատկանող կառավարական առանձնատունը, որի հիմնանորոգման, վերանորոգման և կահավորման համար, ըստ մեր տեղեկությունների, ծախսվել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Փաշինյանը պնդում է, որ ծախսվել է մոտ 200.000 ԱՄՆ դոլար։

Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ապրում Եվրամիության տարածքում առաջատար տնտեսությունն ունեցող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Գերմանիայի պես հզոր պետության ղեկավարին, որը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, և ում ղեկավարությամբ Գերմանիայի ՀՆԱ-ն 2018 թվականի համար արդեն իսկ հատել է 3.386 մլրդ եվրոյի սահմանը, Գերմանիայում կառավարական առանձնատներ և այլ շքեղություններ հարկավոր չեն:

Անգելա Մերկելը և նրա ամուսինը՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Իոահիմ Զաուերը, նախընտրեցին մնալ Բեռլինի կենտրոնում գտնվող իրենց տանը, երբ 2005 թվականին Մերկելը կանցլերի պաշտոնում փոխարինեց Գերհարդ Շրյոդերին:

Այն շենքը, որտեղ ապրում է Անգելա Մերկելը, շատ հեշտ է գտնել, և դրա նկարները հասանելի են համացանցում: Նա ապրում է «Am Kupfergraben» («Ամ Կուֆերգրաբեն») հասցեում գտնվող շենքում՝ հանրահայտ Պերգամոն թանգարանի հարևանությամբ: Մերկելը չի զբաղեցնում ամբողջ շենքը, բնակարանը գտնվում է շենքի չորրորդ հարկում:

Տան մոտակայքում չկան հատուկ նշանակության զորքեր, դիպուկահարներ, և պահակախումբ: Այստեղ հերթապահում են մի քանի ոստիկան և մեկ ոստիկանական մեքենա: Եվ այս ամենը հնարավոր է նկարահանել:

Մերկելի տանը հարակից է տրամվայների անցուղին: Ի տարբերություն շատ առաջնորդների՝  Մերկելը հանուն իր հանգստության և խաղաղ քնի չի կարգադրել հեռացնել տրամվայների երթուղիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել