ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ջանջուղազյանը ներդրումների մասին հակիրճ բնութագրով հանդես եկավ Միքայել Մելքումյանի բարձրաձայնած հարցին ի պատասխան:

Ջանջուղազյանի խոսքը մեջբերում եմ. «Ներդրումների մասին խոսելը, մտադրություն հայտնելը և կոնկրետ գործողություն անելն իրարից էապես տարբերվող բաներ են… Ներդրում չի ենթադրում աջակցություն, ներդրումը ենթադրում է, որ ներդրողը պետք է ներդրված տեղից արդյունք ունենա, հակառակ դեպքում դա ներդրում չէ, մարդասիրական օգնություն է: Իսկ ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ամբողջությամբ ընկալելու արդյունքում։ Ինչքան էլ տնտեսությունը փոքր լինի, միևնույն է, պետք է տեղի ունենա կարողությունների զարգացում»:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքերը ոտքից գլուխ ճիշտ են:

Ընդունենք սա որպես իշխանության կամա, թե ակամա խոստովանություն, որ դեռ մեկ ու կես տարի առաջ հանրությանը ներկայացվող «Հայաստանի դռները ծեծող» ներդրումների մասին խոսակցությունները միֆ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել