Չեմ քնի, եթե չգրեմ

Այն, ինչ արեց Բի-Բի-Սի լրագրողը Զոհրապ Մնացականյանի հետ (̶դ̶ր̶ա̶ն̶ի̶ց̶ ̶հ̶ե̶տ̶ո̶ ̶պ̶ա̶ր̶տ̶ա̶վ̶ո̶ր̶ ̶է̶ր̶ ̶ա̶մ̶ո̶ւ̶ս̶ն̶ա̶ն̶ա̶լ̶)̶ , դա այն էր, ինչի մասին արդեն տարուց ավել է` բոլոր անկյուններից ասվում, զգուշացվում էր ՀՀ նոր իշխանություններին ու անձամբ վարչապետին։

Այն, թե ինչ պատրաստվածություն ուներ լրագրողը, թե ինչ կարգի մանրազնին էր ուսումնասիրված վերջին երկու տարին (էն աստիճան, որ դաժե Սանասարյանի ազգանունը արտաբերեց), ուղղակի եկավ ապացուցելու, որ խոշորացույցի տակ եք, ու էն պահանջները, որոնք հնչեցին, օրակարգից դուրս չեն գալու ու հա դեմներս դրվելու են։ Ու փոխանակ Մնացականյանը դուխով (Թևանի ասած, ոչ թե կեպկի վրայի գրածից) հակադարձեր ու դներ սիրելի արևմուտքի դեմը իրանց հիփոքրըսին այլ միջազգային հարցերում ու «մենք սաղի լավն ենք ուզում» ասելու փոխարեն բացատրեր, որ միգուցե էդ պահանջները դնելուց առաջ մի քիչ լավ մտածեք, նա շարունակեց անիմաստ արդարացողի համառությամբ պատեպատ խփել իրեն, մեզ էլ՝ հետը։ Գրողը տանի, ի՞նչ ա նշանակում չհակադարձել «Այո՛, էդտեղ հայեր են ապրում, բայց հողը հո հայկակա՞ն չէ» պնդմանը։

Ո՛չ, պարոնայք, Ալիևը կիրթ չէ, չկա լուծում էս խնդրի, որ բոլոր կողմերին բավարարի, էս հարցը ուսումնասիրելու կարիք չկա, որ իմանաք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, չկա հայկական բանակի ոճրագործություն, որի համար պիտի պատասխան տանք, մի պարզ պատճառով՝ չունենք տալու։ 2016-ի ապրիլից հետո առհասարակ ասելիք չկա։ Հակառակորդը պատրաստվում ու զինվում է ու այ էս Սթիվեն Սաքուրի նման հետևում ա, թե ինչ ա կատարվում մեր մոտ, ու դաժե Սանասարյանից են տեղյակ։ Էնպես որ, թարգեք էս ռոմանտիկ թոզփչոցիները, ոչ մեկ էլ դրան չի նայում ու չի նայելու։

Հ․Գ․ Մնացականյանի հանդեպ միշտ դրական եմ տրամադրված եղել, բայց նա նախարարացու չէ։ Էս մարդը մեկ օր անգամ բանակցային սենյակում անցկացնելու փորձ չի ունեցել։ Ու եթե էս լրագրողի մոտ ա ստացվում սենց անկյուն մտցնել պաշտոնավարելուց երկու տարի անց, ապա չեմ ուզում պատկերացնել, թե բանակցային սենյակում ինչ վիճակի կարան հասցնեն։ Ազատեք մարդուն էդ պաշտոնից։

#Save_ԱԳՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել