Եթե հարցնեն, թե ինչ է բարոյական հաղթանակը, ապա այս պահին կբերեի Արփինե Հովհաննիսյանի հաղթանակը իմքայլական պատգամավորի նկատմամբ։ Նրանք, ովքեր առաջնորդվում են ոչ թե այս կամ այն անձի նկատմամբ վերաբերմունքով, այլ կանանց պաշտպանության և իրավունքների գաղափարով, ուրեմն՝ այս հաղթանակից կոգևորվեն։ Հենց այսպիսի հաղթանակին կարող է վաղը հաջորդել կանանց իրավունքների պաշտպանության, սեքսիստական հարձակումները կանխելու քաղաքական և իրավական հաղթանակը, այսպիսի հաղթանակներն են ձևավորում այն մշակույթը, որտեղ վիրավորանքը մի զենք է, որը ոչ թե հակառակորդին է խոցում, այլ ինքն իրեն, այս նախադեպն է շատերին, առաջին հերթին՝ տղամարդկանց զսպելու, ստիպելու լռել, երբ մտքին անկարող են մտքով պատասխանել, այսպիսի հաղթանակն է քաղաքականության մեջ ճանապարհ բացում ինտելեկտի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել