Չեչեն երիտասարդը, որը, ներկա գտնվելով քրոջ հարսանիքին, հուզվել և արտասվել էր, ներողություն է խնդրել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովից «զանգվածային միջոցառումներում չեչենական վարվելակարգի խախտման» համար: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Instagram-ում:

«Իրենց քույրերին հարսանիքի օրն ուղեկցելիս արտասվող տղամարդկանց մասնակցությամբ տեսանյութերն ընդունելի երևույթ չեն չեչենական հասարակության համար»,- ասվում է սոցցանցում տեսանյութին կից արված գրառման մեջ:

Աղբյուրի տվյալներով՝ գլուխը կախ ներողություն խնդրող երիտասարդը խախտել է հարսանեկան արարողության կարգը՝ հարուցելով տեղաբնակների զայրույթը:  

Սեպտեմբերի վերջին նրա նկատմամբ քննադատական հայտարարություն էր արել նաև Քադիրովը, որից հետո երիտասարդը որոշել էր ներողություն խնդրել:

View this post on Instagram

В социальных сетях и не только, возрастает волна недовольства жителей Чечни недостойным поведением некоторых людей на чеченских свадьбах. Жители выражают возмущение, требуя соблюдения традиционных устоев и призывают прекратить нарушение чеченского этикета на массовых мероприятиях. Ролики с плачущими на свадьбах мужчинами, провожающими своих сестер в день их замужества - абсолютно недопустимые явления для чеченского общества. Есть свод неписанных правил поведения на свадьбе, соблюдение которых позволяет нам сохранять свой менталитет и особую культуру. Те же кто идет поперек всех обычаев и традиций должны отвечать за свои действия и слова, чтобы такое впредь не повторялось никем и нигде на чеченских свадьбах! #Чечня#новости#свадьба#интересное#извинения

A post shared by ПРО ЧЕЧНЮ И НЕ ТОЛЬКО (@pro_chechnya) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել