Չգիտեմ... Նայում եմ, ու հուզմունքն ու հպարտությունը միախառնվում են...
Դա մեզ հաջողվեց: Ծնվեցին հայ քրիստոնյաներ, և ծնվեց նոր ընկերություն ու հարազատություն:
«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն», ուրախ եմ, որ, ինչպես սահմանին եք կանգնած եղել, այդպես էլ շարունակում եք քաղաքացիական կյանքում՝ անվախ, պատասխանատու և մեծահոգի:
90-ից ավել մկտրվողներ... Հայեր, ովքեր ապրիլում անմահացած հերոսների երեխաներն են, հարազատներն ու անվանակիցները...

Աստված պահապան Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին: Աստված պահապան համայն հայությանը: Փառք հայոց բանակին:

Շնորհակալ եմ ընկերներիս, որ օգնեցին այս կարևոր գաղափարը կյանքի կոչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել