Tert.am Life-ը գրում է.

Սոչիում օրերս կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որի մասնակիցները ստացան «Տարվա երգ» մրցանակը։ Մասնակիցների թվում էին Արամ MP3-ն, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Արմենչիկը,  Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Սարոն, Նունե Եսայանը, Արաբո Իսպիրյանը, Արփի Գաբրիելյանը, Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը, Սարգիս Ավետիսյանը, Սոնան, և այլք։

Համերգային ծրագիրն ուղեկցվել է հումորային համարներով։ Միխայիլ Գալուստյանն իր կերպարներից մեկով ներկայացել է հումորային երգի պրեմիերայով, որը  նրա և Գարիկ Մարտիրոսյանի սպասվող ալբոմի առաջին երգն է։

Մրցանկաբաշխության հատուկ հյուրը Հարութ Փամբուկչյանն էր։ Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում մրցանակաբաշխութան կազմակերպիչ Ամարաս Գասպարյանն ասել էր, որ որոշել են ամեն տարի անդրադառնալ հայ երգի լեգենդներից մեկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել